25/06/2020 19:19
ԵԽԽՎ ամառային նստաշրջանը չեղարկվել է
ՌԴ Պետդումայի փոխխոսակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ ԵԽԽՎ Բյուրոն որոշել է չեղարկել ամառային նստաշրջանը կորոնավիրուսի պատճառով:
«Այսօր ԵԽԽՎ Բյուրոյի օնլայն նիստի ժամանակ որոշում է կայացվել չեղարկել ամառային նստաշրջանը, որը պետք է անցկացվեր այս օրերին, սակայն համաճարակաբանական իրավիճակի պատճառով այն հետաձգվում է», - գրել է նա իր Ֆեյսբուքյան էջում:
Տոլստոյը զբաղեցնում է նաև ԵԽԽՎ փոխխոսնակի պաշտոնը:
Նրա խոսքով՝ օֆլայն ձևաչափով Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի հաջորդ նիստերը կանցկացվեն սեպտեմբերին՝ Հունաստանում: