25/06/2020 14:23
Վերլուծելով թվերը՝ կորոնավիրուսի պիկի մասին այս պահին դեռ վաղ է խոսել․ Նարեկ Զեյնալյան
Կորոնավիրուսի պիկին հասնելու մասին խոսելը դեռ վաղ է, ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
«Վերլուծելով թվերը՝ պիկի մասին այս պահին դեռ վաղ է խոսել։ Այստեղ կարևոր է, որպեսզի հնարավորինս արագ իրականացվի կոնտակտավորների հայտնաբերումը, մեկուսացումը և թեստավորումը», - ասաց նա։
Անդրադառնալով թվերի աճին՝ Զեյնալյանն ընդգծեց, որ թվերի ավելացումը կապված է թեստերի քանակի ավելացման հետ։
«Սրանից պետք չէ վախենալ։ Սա դրական տենդենց է, նշանակում է՝ մենք հայտնաբերում ենք վարակակիրներին»։