25/06/2020 14:16
Եթե հիմա այս փոփոխությունը չընդունենք, գույքահարկերը մի քանի անգամ ավելի շատ կաճեն․ Թունյան
Այա փոփոխությունը ոչ թե վատթարացնող, այլ բարելավող ազդեցություն ունի, ԱԺ-ում ասաց «Իմ քայլի» պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով գույքահարկի բեռի փոփոխություններին։
«Եթե հիմա այս փոփոխությունը չընդունենք, գույքահարկերը մի քանի անգամ ավելի շատ կաճեն», - ասաց Թունյանը։
Նա ընդգծեց՝ միայն կադաստրային արժեքների վերանայման հետևանքով գույքահարկերը զգալի աճելու են, իսկ նախագիծը միտված է դրա ազդեցությունը մեղմելուն և բարձր հարկերին վեց տարվա ընթացքում անցում կատարելուն։