25/06/2020 19:53
Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 3672 կազմակերպության գործունեություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 24-ի դրությամբ կայացվել է 3672 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 36 113 ստուգում, որից միայն 957-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։