«Աշխարհում սերվիսները մարդկանց օգնում են, իսկ այստեղ հակառակն է». Համավարակի օրերին 70-ն անց սփյուռքահայը երկար սպասելուց ու քաշքշուկից հետո միայն կարողացել է ստանալ իրեն անհրաժեշտ դեղերը

25/06/2020 19:41

«Աշխարհում սերվիսները մարդկանց օգնում են, իսկ այստեղ հակառակն է». Համավարակի օրերին 70-ն անց սփյուռքահայը երկար սպասելուց ու քաշքշուկից հետո միայն կարողացել է ստանալ իրեն անհրաժեշտ դեղերը


Սփյուռքահայ, 70-ն անց Ռազմիկ Աբուլյանը Հայաստան է եկել ամիսներ առաջ ու թեև հիմա արդեն վերադարձած պետք է լիներ, կորոնավիրուսով պայմանավորված՝ իր կամքից անկախ դեռ Հայաստանում է: Aysor.am-ին դիմած քաղաքացին հայրենիքում իր պլանավորածից երկար մնալուց չի դժգոհում: Հասկանում է՝ գրեթե ամբողջ աշխարհն է նույն կարգավիճակում: Սակայն նրան բարկացրել ու հուսախաբ է արել այն անտարբերությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը, որին բախվել է:

Ռազմիկ Աբուլյանն առողջական որոշ խնդիրներից ելնելով՝ դեղորայքի անհրաժեշտություն ունի: Երբ տեղեկացել է, որ կառավարությունը թույլ է տալիս անգամ արտակարգ դրության պայմաններում անմիջական գործածության համար դրսից դեղորայք պատվիրել, ուրախացել է: Հենց այդտեղից էլ սկսվել է նրա անհավանական «ճամփորդությունը»:

«Երբ թույլտվության մասին լսեցի, ուրախացա, ծափահարեցի՝ մենք էլ արդեն գիտակից և քաղաքակիրթ աշխարհի մաս ենք կազմում: Իմ դեղորայքն այստեղ չէր, հեռաձայնեցի աղջկաս՝ խնդրելով, որ ինձ արտասահմանից մի քանի դեղորայք ուղարկի: Բնականաբար, աղջիկս անմիջապես «շտապ փոստով» ուղարկեց: Ամբողջ աշխարհում պտտվելուց հետո՝ 6 շաբաթ անց, փաթեթը վերջապես հասավ Հայաստան: Երկու անգամ գնացի փոստատուն, ասացին՝ «չենք ստացել»: Մեկ շաբաթ անց DHL-ից հեռաձայնում են, թե կարող եք գալ, ձեր դեղը մեզ մոտ է: Ուրախացա: Բայց պատմությունը կրկնվեց՝ երեք անգամ գնալ-գալուց հետո ինձ ասացին, որ հիմա էլ պետք է գնամ Արգավանդում գտնվող մաքսատուն: Հոյակապ է, դա էլ արեցինք: Ասեմ, որ կորոնավիրուսի ամենաթեժ օրերն էին, երբ մեր պարետն աջ ու ձախ հայտարարում էր՝ «սոցիալական հեռավորություն պահպանեք, դիմակ ու ձեռնոց գործածեք, կողպ (փակ - հեղ.) սենյակի մեջ չմնաք», իսկ այդ կողպ մաքսատանն ինձ հերթի մեջ սպասեցրեցին 3-4 ժամ, հետո էլ ասացին, թե ճաշի են: Նախևառաջ, աշխարհում չկա որևէ կազմակերպություն, որ մեկ ու կես ժամ ընդմիջում կանի, և երկրորդ՝ ինչպե՞ս կարող եք այդ թեժ օրերին մարդկանց ժամերով այդ փակ տարածքում պահեք ու գնաք ճաշելու», - մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց նա:

Սակայն այստեղ ամեն ինչ չավարտվեց: Մաքսատնից նրան Առողջապահության նախարարություն ուղղորդեցին՝ անհրաժեշտ փաստաթուղթ ստանալու ու կրկին մաքսատուն ներկայացնելու:

«Հիմա էլ գնացի Առողջապահության նախարարություն: Մի բարեհամբույր օրիորդ ինձ ասաց, որ հիմա էլ պետք է տուն երթամ ու համացանցի միջոցով դիմում ուղարկեմ: Ներեցեք, ձեզ մի հարց ուղղեմ՝ Հայաստանում բոլոր հանգստյան կոչված մարդիկ (կենսաթոշակառուները - հեղ.) համացանց ունե՞ն, կամ օգտվելու ձևը գիտե՞ն: Դե հայաստանյան տարբերակը գիտեմ, ասում են՝ «հարևանի աղջիկը կգրի, տաքսու վարորդը կգրի…», բայց ես ինչպե՞ս կարող եմ իմ անձնական հիվանդության մասին խոսեմ հարևանի աղջկա կամ տաքսու վարորդի հետ: Դա զավեշտալի է, քաղաքակրթություն կոչվող բառ կա աշխարհում: Ես անձնապես եկել եմ այստեղ, ինչո՞ւ բարեհամբույր չես ինձի օգնելու: Ի վերջո, ես չեմ ասել, դուք եք հայտարարել, որ կարող եմ դեղ պատվիրել: Կարող է մարդը շատ լուրջ հիվանդ լինել ու այդքան քաշքշուկից հետո մեռնել, մինչև դեղը կհասնի իրեն», - զայրացած նշեց նա:

Ի վերջո, նախարարության տրամադրած թղթով Ռազմիկ Աբուլյանը կրկին մաքսատան ճանապարհն է բռնում: Դեղերից մեկը մաքսատունը չի տրամադրում՝ պատճառաբանելով, որ դրա փոխարինողը Հայաստանում կա:
Քաղաքացին դեմ չէ, այն, ինչ չեն տալիս, խնդիր չէ, Հայաստանից կգնի: Բայց արի ու տես, որ քաշքշուկն այսքանով չի ավարտվում:

«Պարզվեց՝ մաքսատանը բրոկեր պետք է գտնեմ, 15 հազար դրամ վճարեմ, որպեսզի իմ դեղը ցանկապատի մյուս կողմից այս կողմ փոխանցի: Դա էլ արեցինք: Բայց վերջում՝ բա ամոթ չի՞ Հայաստանի կառավարությանը, որ ինձ ասի՝ «պետք է 5000 դրամ էլ վճարես, որպեսզի այն մեկ դեղը, որը քեզ չենք տվել, այրենք, ոչնչացնենք»: Հիմա ես ձեզ կրկին հարց եմ տալիս՝ Հայաստանում հանգստյան կոչված (կենսաթոշակառու) մարդն ամիսը որքա՞ն գումար է ստանում. 20, 30 հազար դրա՞մ: Ես այս ճանապարհների, տաքսիների ու ևս 20 հազար լրացուցիչ վճարի համար մոտ 50 հազար դրամ ծախսեցի: Ամբողջ աշխարհում սերվիսները մարդկանց օգնում են՝ ժամանակն ու գումարը ճիշտ օգտագործել, այստեղ, կարծես, հակառակն է», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք՝ փորձե՞լ է օգնության նպատակով կապ հաստատել Հայաստանում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Պատասխանը հետևյալն էր. «Եկեք Երևանում քայլենք ու հանդիպած սփյուռքահայերին հարցնենք՝ Զարեհ Սինանյանի գրասենյակը որտե՞ղ է: Կա՞ մեկը, ով դրա տեղը գիտի»:

«Սրանից ճիշտ երկու տարի առաջ ընտրվելուց հետո մեր վարչապետը հայտարարում է՝ Սփյուռքի նախկին մինիստրությունն այլևս գոյություն չունի կառավարությունում, կնշանակենք ոմն Զարեհ Սինանյան անունով մեկին, որն օգտակար կլինի սփյուռքահայությանը: Ինքս ինձ հարց եմ տալիս՝ սփյուռքահայ մոլորված մարդն ո՞ւմ պիտի դիմի: Երբ ընդամենը մի դեղ ստանալու պրոցեսը տևեց 7 շաբաթ, էլ որտե՞ղ է ձեր մարդասիրությունը: Սփյուռքահայը ո՞նց կարող է որոշել ու գալ Հայաստանում ապրել», - ավելացրեց նա:

Ռազմիկ Աբուլյանը նկատում է՝ Հայաստանի անկախացումից ի վեր գրեթե ամեն տարի տարվա կեսը հայրենիքում է անցկացրել, երկու տարի առաջ էլ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:

«Ինձանից հազար ու մի թուղթ ուզեցին, թեև ձեռքիս բազմամուտք վիզա կար: Ախր, եթե ինձ 10 տարի առաջ բազմամուտք վիզա եք տվել, նշանակում է, որ ինձ «մաղել», ստուգել եք, բոլոր տվյալներս ունեք արդեն: Ես երեք տարբեր երկրների քաղաքացիություն ունեմ, աշխարհ եմ շրջել, բայց Հայաստան իմ կամքով, իմ ուզելով եմ եկել: Ուզում եք 2050 թվականին բնակչության թիվն այս երկրում կրկնապատկվի, ես իմ ոտքով եմ եկել: Ես ասելով՝ կոնկրետ ինձ նկատի չունեմ, այլ ցանկացած իմ նման սփյուռքահայի, որ ունի մեծ ընտանիք, երեխաներ, թոռներ, բարեկամներ, ընկերներ: Ինչո՞ւ չեք ընդունում ինձ: Էն խեղճ ու կրակ պաշտոնյան, որ բացի իր մազերը սանրելուց ոչինչ չի իմանում, նույնիսկ իր պատմությունը չի իմանում, ինչպե՞ս կարող է ինձ մերժել: Ուզում եք Ալին ու Ահմա՞դը գան Հայաստանի քաղաքացի դառնան:

Պատկերացնո՞ւմ եք՝ ես իմ մեծ շրջանակի մոտ պատմեմ, թե ի՞նչ է կատարվում այստեղ: Բնականաբար, նման բան չեմ անի, էլի լավը կխոսեմ հայրենիքի մասին, բայց չգիտեմ՝ ուրիշ մեկը, որ վատ խոսի, էլ կկարողանա՞մ վստահությամբ նրա բերանը կոծկել: Համախմբվեք, սփյուռքի մեջ ապրող ձեր հայրենակիցներին էլ լսեք, խորհրդակցեք: Հո միայն խոսքով չէ՞, դա պետք է գործով ցույց տալ: Թե՞ ուզում եք տուրիստի պես գանք Հայաստան, երկու բաժակ կոնյակ խմենք, գնանք դուրս ու ծափահարենք… Այս ամենը ես ինձ համար չեմ խոսում, խոսում են այն մարդկանց մասին, ովքեր անլեզու են, խեղճ ու կրակ են, եկել են այս երկիրը ու ուզում են ապրել այս երկրում: Մենք աշխարհի այն ժողովուրդներից ենք, որը դրսում Հայաստանից 3 անգամ ավելի մարդ ունի: Եթե մեր հայրենի ղեկավարությունն իր ասած հպարտ ու սիրելի սփյուռքահային բերի Հայաստան ու գոհ վերադարձնի հետ՝ համարեք, որ մեր հայրենիքի խնդիրը լուծված է…

Հատկապես վերջին երկու տարիների ընթացքում պարբերաբար շեշտում են՝ «Հայաստանի, Արցախի ու սփյուռքի հպարտ քաղաքացիներ»: Նախ ասեմ, որ եթե կարողացել եմ 70-ից ավելի տարիներ սփյուռքի մեջ գոյատևել տարբեր երկրներում՝ պահելով իմ հայությունն ու հայրենասիրությունը, նախքան վարչապետի հայտարարելն էլ՝ ես հպարտ հայ եմ: Ասում են՝ թավշյա հեղափոխություն են արել, բայց ո՞ւր է սփյուռքահայի նկատմամաբ այդ թավիշը: Ինչո՞ւ այս երկրում, երբ մեկն ինչ-որ պաշտոնի է հասնում, մարդկանց նկատմամաբ բարյացակամությունը կորցնում է, ինչո՞ւ պատրաստ չեն օգնելու: Հենց պաշտոն են ստանում, իրենց թվում է, թե ամեն ինչից ու ամեն ոքից վեր են», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ռազմիկ Աբուլյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան Այսօր, 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին Այսօր, 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը