25/06/2020 13:47
Խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է գույքահարկի գծով բեռի բարձրացումն աստիճանաբար իրականացնել ոչ թե 4, այլ 6 տարիների ընթացքում
«Իմ քայլն» առաջարկում է գույքահարկի գծով բեռի բարձրացումն աստիճանաբար իրականացնել ոչ թե 4, այլ 6 տարիների ընթացքում, ԱԺ-ում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
«Առաջին տարին՝ 15% տոկոս, երկրորդ տարին՝ 30%, երրորդ՝ 35%, չորրորդ՝ 50%, հինգերորդ՝ 75 % և վերջին՝ վեցերորդ տարում՝ 100 %։ Կառավարության համար առաջարկն ընդունելի է: Նախագիծը լրամշակվել է։ Ակնկալվող արդյունքները նոր սցենարի պարագայում փոքր ինչ փոխվում են։ Բայց, հաշվի առնելով համակարգը հնարավորինս սահուն ներդնելու անհրաժեշտությունը, կառավարությունը համաձայնել է առաջարկին», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ կառավարությունն ընդունել է նաև «Իմ քայլի» առաջարկը, համաձայն որի՝ բարձրարժեք գույքի համար կառաջարկվի ավելի բարձր հարկային բեռ․
«200 մլն դրամ և ավելի հարկման բազա ունեցող բնակարանի և անհատական բնակելի տան համար հարկման դրույքաչափը կլինի ոչ թե 1 այլ՝ 1.5 տոկոս», - ասաց փոխնախարարը։