25/06/2020 10:24
Պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում, պրոբլեմները բոլոր ուղղություններով խորանալու են. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտարարեց, որ երեկ հակահամաճարակային կանոնները չպահելու համար կազմվել է 1007 վարչական արձանագրություն:
«Որից Երևան քաղաքում արձանագրվել է 939-ը, բակերում դիմակ չկրելու համար կազմվել է 397 վարչական արձանագրություն», - ասաց նա:
Ոստիկանապետի խոսքով՝ ոստիկանության ծառայողների կողմից ծառայություն է իրականացվել 397 երթուղայինում:
«Հիմնականում խնդիրներ ունենք բակերում, ծառայությունն ավելի կուժեղացվի բակերում», - ասաց նա:
Վահե Ղազարյանն ասաց, որ այս գերատեսչություններից Ոստիկանությանը միացել է 433 աշխատակից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե հատկապես երեկոյան ժամերին պետք է ուշադիր լինել բակերում:
Նա կրկին կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում, պրոբլեմները բոլոր ուղղություններով խորանալու են: