25/06/2020 01:21
Ադրբեջանցի հաքերները հրապարակել են կորոնավիրուսով վարակված մոտ 1000 հայաստանցու տվյալ. Մարտիրոսյան
Ադրբեջանցի հաքերները 2 ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ՝ անուններ, հասցեներ և բջջային հեռախոսները, Ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Էս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա:
Հ․Գ․ Ֆայլերը ինձանից մի ուզեք
Հ․Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, նախորդ արտահոսքին ավելացնելու բան չունեմ։ Նույն հաքերներն են։ Ենթադրում եմ, նույն ձևով են տվյալները ստացել․ մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում։ Վուալյա, ինչպես ասում էր Հեյդար Ալիևը, փախնելով Կուբատլիից», - գրել է նա: