25/06/2020 10:14
Նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային վատ իմաստով թիվ. Նախարար
Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մնալ մեր ընթացիկ ամենամեծ պրոբլեմը, կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով թարմ տվյալներ, ասաց, թե նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային վատ իմաստով թիվ:
«771 նոր դեպք, կատարվել է 2336 հետազոտություն», - ասաց նա:
Թորոսյանը նշեց, թե իրավիճակը մնում է լարված:
«Հոսպիտալիզացիայի առումով ունենք բարվոք վիճակ՝ կիրակի օրվանից սկսած, ժամը 9-ի դրությամբ ունենք 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման հիվանդանոց», - ասաց նա:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ բոլոր վերակենդանացման բաժանմունքերում մի քանի ազատ տեղ կա:
«Դրանց ազատվելն ու զբաղվելը շատ արագ է տեղի ունենում», - ասաց նախարարը:
Թորոսյանի խոսքով՝ ծանր վիճակում գտնվում է 502 հոգի, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ 113 հոգի, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 հոգի: