26/06/2020 18:32
Սահմանադրական դատարանը զավթված է, սակայն օրինականությունը վերականգնվելու է. ՀՅԴ երիտասարդական միության անդամ
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանի դիմաց ակցիա են իրականացնում:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սևակ Նազարյանը, Սահմանադրության փոփոխությունների ֆոնին ընդդիմադիր դաշտում որոշակի գործընթացներ են ընթանում:
«Կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ ժողովրդի տարբեր շերտեր դժգոհություններ ունեն գործող իշխանություններից: Ապագայում միանշանակ այս գործընթացը հաջողության է հասնելու, անօրինաությունները ստանալու են իրենց արժանի գնահատականը», - ասաց դաշնակցական երիտասարդը:
Սևակ Նազարյանը շեշտեց՝ ՍԴ-ի շուրջ կատարվածը հարձակում է Սահմանադրության վրա, սակայն ստեղծված իրավիճակում ՍԴ դատավորներն արժանավայել վարք ցուցաբերեցին և չցանկացան ապահով տեղավորվել իշխանության թևի տակ:
«Սահմանադրական դատարանը զավթված է, սակայն կասկածից վեր է, որ օրինականությունը վերականգնվելու է: Այժմ Հայաստանում գործում է ընտրովի արդարադատություն, և անձերի խնդիր է դրված. դատավոր կլինեն նրանք, ովքեր կենթարկվեն կառավարությանը՝ ի դեմս վարչապետի», - ասաց դաշնակցական երիտասարդը: