26/06/2020 11:11
ԲՀԿ-ն 26 պատգամավորի ստորագրութամբ ՍԴ-ին հանձնեց ԱԺ ընդունած օրենքի սահմադրականությունը վիճարկող դիմումի թղթային տարբերակը
ԲՀԿ պատգամավորներն այսօր առավոտյան Սահմանադրական դատարանին թղթային տարբերակով 26 պատգամավորրի ստորագրությամբ հանձնեցին իրենց դիմումը, որով վիճարկվում է Սահմանադրությունը փոփոխելու մասին խորհրդարանի կողմից ընդունված նախագծի սահմանադրականությունը:
«Թղթային տարբերակը քիչ առաջ հանձնեցինք ՍԴ աշատակազմի ղեկավարին։ Նա ասաց, որ կան աշխատակարգրեր, հարցը կքննվի և կորոշվի վարույթ ընդունվում է, թե չէ։ Առավելագույնը 15 օր ժամկետ կա», - լրագրողներին ասաց Զոհրաբյանը։
Դիտարկմանը, թե արդյոք 26 պատգամավորի ստորագրությունը բավարար է, Զոհրաբյանն ասաց, որ իրավաբանական հանրույթն այս հարցի վերաբերյալ երկու տարբեր կարծի ունի․
«Եկեք ոչ ես գնահատական տամ իրավաչափ է, թե ոչ, ոչ էլ իշխանական նախարարները, որոնք, իրենց գործը թողած, երեկ դարձել էին Էյնշտեյնը և մաթեմատիկական հաշվարկներ էին անում։ ՍԴ-ն կորոշի վարույթ ընդունում են, թե ոչ», - ասաց նա։
Նշենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդի ստորագրությունը։ 132 պատգամավորի մեկ հինգերորդը կազմում է 26.4։