26/06/2020 18:45
«Հայաստանում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի, փաստացի տեղի է ունենում իշխանության յուրացում». բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց
Հայստանում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի: Փաստացի տեղի է ունենում իշխանության յուրացում, և քաղաքական իշխանությունն իր անձնական շահերը վեր է դասել խմբային շահերից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ կից պետաիրավական հանձնախմբի նախագահ Մհեր Սահակյանը:
«Մեկ օր շուտ այս պրոցեսի վերջը պետք է տրվի», - ասաց նա:
ՀՅԴ երտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Լուսինե Քարամյանն էլ իր հերթին նշեց, որ ՍԴ հարցով խորհրդարանում օրերս տեղի ունեցած քվեարկությունն իշխանությունների անօրինական ընթացքի գագաթնակետն էր:
«Այս ամենը դուրս է իրավական տրամաբանությունից», - ասաց նա:
Ավելի ուշ դաշնակցական երիտասարդները, տեղի տալով ոստիկանների պահանջներին, լքեցին ՍԴ-ի բակի տարածքը: