26/06/2020 14:15
Դեռևս ոչ մեկ չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են. Ալվինա Գյուլումյանն աշխատանքի է եկել ՍԴ (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր աշխատանքի է եկել ՍԴ:
«Հարցը կարգավորվում է սահմանադրական կարգով։ Դեռևս ոչ մեկ չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են։ Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի ՍԴ մասին օրենք, որով կազմակերպվում է ՍԴ գործունեությունը։ Այս պարագայում օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել։ Դատարանում առայժմ այնպիսի փաստաթուղթ չկա, որ որևէ մեկի լիազորություններն ավարտվել են։ Հետևաբար, հայտարարությունները, ոչ իմ, ոչ էլ ձեր՝ աշխատանքից ազատվելու հիմք չեն», - ասաց Ալվինա Գյուլումյանը։
Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և դատավոր Արևիկ Պետրոսյանն արձակուրդ են գնացել։
Ալվինա Գյուլումյանն ասաց, որ սա իրենց հերթական արձակուրդն է, գնացել են։
«Սովորաբար, երբ ՍԴ նախագահն արձակուրդ է գնում, օրենքի հիման վրա նրան փոխարինում է տեղակալը», - ասաց Ալվինա Գյուլումյանը։