26/06/2020 09:36
«Իրատես». Ընդդիմաությանը հնարավորինս մեկտեղելու փորձերը տապալվեցին
«Իրատես» թերթը գրում է. «ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցության փորձերը` հնարավորինս մեկտեղել ընդդիմությանը, տապալվեցին, որովհետև գաղափարական առանցք չունենալուց բացի, ուժեր են ներգրավված եղել, որոնք մի քանի անգամ ում հետ ասես «ամուսնացած» չեն եղել, որոնց հիմնական նպատակը Գագիկ Ծառուկյանի ֆինանսական հովանոցի տակ հայտնվելն է եղել, ինչին Ծառուկյանը հակված չի եղել:
Իր հերթին էլ մյուս ուժերը հիասթափություն են ապրել այն հանգամանքից, որ ԲՀԿ-ն չի կարողացել գոնե 1000 մարդ «հավաքել», որպես կրիտիկական բողոքավոր մասսա, և հասկացել են, որ սկսված պայքարը, գոնե այս փուլում, հեռանկար չունի:
Հիմա բոլորի հույսը Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմն է: Ի տարբերություն այդպես էլ չկայացած ընդդիմության, որն ամեն գնով ցանկանում էր գործ չունենալ ՀՀԿ-ի հետ, երկու նախագահների «հովանոցը» կարող է կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտի զգալի հատվածը. ՀՀԿ-ն ունի կառույցներ ողջ Հայաստանով մեկ և կարող է դրանք ոտքի հանել ցանկացած պահի` ապահովելով կրիտիկական զանգված»: