26/06/2020 17:06
ՌԴ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 10 մլն մարդ
Հունիսի 25-ին Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկության առաջին օրը մասնակցել է ավելի քան 10 միլիոն մարդ ամբողջ երկրից, մասնակցությունը 9,2% էր: Այս մասին գրում է ТАСС-ը` հղում անելով ԿԸՀ-ի տվյալներին:
«Ռուսաստանի քաղաքացիների թիվը, ովքեր քվեարկել են 2020 թվականի հունիսի 25-ին, հաշվի առնելով հեռավոր էլեկտրոնային քվեարկությունը, կազմում է 10 000 126, մասնակցությունը 9,2 տոկոս է», - ասվում է հայտարարության մեջ:
Հունիսի 25-ին Ռուսաստանում քվեարկություն է սկսվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Հեռավոր էլեկտրոնային քվեարկության առաջին օրը գերազանցել է 48.9 տոկոս մասնակցություն: