26/06/2020 19:21
ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան
Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը խնդրում է թուրքական իշխանություններին պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան:
«Սուրբ Սոֆիայի տաճարն աշխարհի տարբեր դավանանքների ներկայացուցիչ միլիարդավոր հավատացյալների համար հոգևոր և մշակութային մեծ նշանակություն ունի:
Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը պահպանել այն որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ և պահպանել դրա հասանելիությունը բոլորի համար ներկայիս թանգարանային կարգավիճակով», - գրել է Բրաունբեքը Twitter-ում: