26/06/2020 11:39
Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գերակայության մասին
Ուկրաինայի ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը գերազանցում է Ուկրաինային՝ տնտեսությունը կարգաբերելու և հարկային համակարգի արդյունավետության առումով: Նա այդ մասին հայտարարել է տեսակոնֆերանսի ժամանակ ձայնագրությունը հրապարակվել է YouTube-ում:
«Դա ինձ շատ է տխրեցնում. ըստ կարգաբերության, Ռուսաստանը գնացել է շատ հեռու՝ Ուկրաինայից շատ առաջ է... Եվ ըստ հարկային համակարգի, և այս համակարգով նույնպես, եկեք խոսենք այնպես, ինչպես կա», - ասել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ Ռուսաստանում «շատ ավելի ակտիվ են լսում բիզնեսը, քան դա անում են Ուկրաինայի իշխանությունները»:
«Նրանք հաղթում են պատերազմը բարեփոխումների ճակատում», - նշել է նա: