26/06/2020 13:57
Անհայտ անձն ավտոբուս է հրկիզել Բրազիլիայի նախագահի նստավայրի դիմաց
Ոստիկանությունը տղամարդու է ձերբակալել է, որը հինգշաբթի հրկիզել էր Բրազիլիայի նախագահի աշխատանքային նստավայրի դիմացով անցնող ավտոբուսը: Այս կերպ նա արտահայտել է իր բողոքը պետության ներկայիս ղեկավար Ժաիր Բոլսոնարուի վարած քաղաքականության դեմ, հայտնում է Globo հեռուստաալիքը:
Հեռուստաալիքին տված հարցազրույցում ավտոբուսի հսկիչը հայտնել է, որ ուսապարկով և ձեռնափայտով տղամարդը ավտոբուս էր մտել, նստել էր սրահի վերջին նստարանին և շատ բնական էր իրեն պահում: Ոչ նա, ոչ ավտոբուսի վարորդը չեն նկատել, թե ինչպես է տղամարդը բենզին լցնում և վառում այն անմիջապես երկրի ղեկավարի աշխատանքային նստավայրի դիմաց: Դրանից հետո տղամարդը դուրս է եկել ավտոբուսից, բղավել էր «Բոլսոնարու, հեռացիր» և փախել է, հայտնել են ականատեսները:
Ոստիկանությունը ձերբակալել է 36-ամյա կասկածյալին: Միջադեպից ավտոբուսում գտնվողներից ոչ ոք չի տուժել: Ավտոբուսի մարման համար հրշեջ-փրկարարական ջոկատ էր ժամանել: