26/06/2020 17:15
ԱՄՆ իշխանություններն ընդլայնել են կորոնավիրուսի ախտանիշների ցուցակը
ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և հսկողության կենտրոնը 3 նոր ախտանիշ է ավելացրել կորոնավիրուսի ախտանիշների ցուցակում:
Թարմացված ցուցակի համաձայն՝ կորոնավիրուսի ախտանիշներ են հարբուխը, սրտխառնոցն ու փորլուծությունը:
Սկզբնապես նշվում էր վարակի ընդամենը 3 ախտանիշ՝ բարձր ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն: Ապա դրանց ավելացան տենդային դողը, մկանային ցավերը, գլխացավը, կոկորդի ցավը, ինչպես նաև համի և հոտառության կորուստը:
«Տվյալ ցուցակը չի ներառում բոլոր հնարավոր ախտանիշները», - ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:
Ջոն Հոփքիսնի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2,4 մլն և մահվան 124 հազար դեպք: