26/06/2020 17:38
Թրամփ. ԱՄՆ-ն մինչև այս տարվա վերջ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կստեղծի
Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ ԱՄՆ-ն մինչև այս տարվա վերջ կստեղծի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Fox News» հեռուստաալիքը:
Նախագահին հարցրել են, թե ինչ փուլում է պատվաստանութի մշակումն ԱՄՆ-ում:
«Այդ հարցի պատասխանը կունենանք շատ շուտով: Կարծում եմ, որ դա տեղի կունենա նույնիսկ մինչև այս տարվա վերջ», - նշել է նախագահը: