26/06/2020 16:52
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 9 հազարի
Իրանը երրորդ օրն անընդմեջ գրանցում է կորոնավիրուսից մահվան ավելի քան 100 դեպք, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:
Ըստ գերատեսչության՝ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 109 մարդ, հայտնաբերվել է վարակվածության 2628 նոր դեպք:
Փետրվարի 19-ից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217 724-ի, մահացել է 10 239 մարդ, այս պահի դրությամբ ապաքինվել է 177 852 պացիենտ: