26/06/2020 10:54
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, մահացել է 13 մարդ
Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 23 247 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 759-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 12 149 մարդ (+814), այս պահին բուժվում է 10 557-ը (-68)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 541 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 410 (+13), այլ պատճառներով՝ 131:
Մեկ օրում մահացել է 13 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։