26/06/2020 18:23
Պուտինը նշել է, որ կորոնավիրուսի համավարակը նահանջում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ COVID-19-ի համավարակը նահանջում է, հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ կամավորների օգնությունը նպաստել է համաճարակաբանական իրավիճակի բարելավմանը:
«Այժմ համավարակը, փառք Աստծո, նահանջում է, և կամավորների համար առաջադրանքների ծավալը սկսում է որոշակիորեն նվազել: Դուք իսկապես ձեր գործն արեցիք ազնիվ», - հայտարարել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ համավարակի ընթացքում նրանք կարողացել են օգնություն ցուցաբերել Ռուսաստանի ավելի քան երեք միլիոն քաղաքացիների: