26/06/2020 12:15
ՀՀ վարչապետի աշխատակազմից լրատամիջոցներին կոչ են անում՝ եթերում կրել դիմակներ
Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․«Աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ»։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
«Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում։
Կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»,- ասված է հայտարարության տեքստում: