26/06/2020 18:18
Կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել մայրաքաղաքի մանկապարտեզներում
ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի մանկապարտեզներում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Ստուգայցերի ընթացքում խստորեն հետևում են սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը՝ մանրէազերծման աշխատանքների կատարմանը, երեխաների ջերմաչափմանը` օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև խոհանոցային հատվածի համար սահմանված կանոնների պահպանմանը:
Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: