27/06/2020 13:22
Coca-Cola-ն «ռասիզմի» պատճառով դադարեցնում է գովազդները սոցցանցերում
Coca-Cola ամերիկյան կորպորացիան մեկ ամսով դադարեցրել է սոցիալական ցանցերում գովազդները՝ ի նշան ռասիզմի դեմ բողոքի:
«Ռասիզմն աշխարհում տեղ չունի և տեղ չունի սոցիալական ցանցերում: Coca-Cola-ն կդադարեցնի վճարովի գովազդի տեղադրումն բոլոր սոցիալական ցանցերում առնվազն 30 օրով», - մեջբերում է ընկերությանը ТАСС-ը:
Դրանից հետո, Coca-Cola-ի ղեկավարի խոսքով, ընկերությունը կորոշի արդյոք փոփոխություններ մտցնել իր գովազդային քաղաքականության մեջ:
Նա նաև հայտարարել է, որ հավատում է ավելի մեծ պատասխանատվության և թափանցիկության այն սոցիալական ցանցերի կողմից, որոնց հետ ընկերությունը համագործակցում է: