27/06/2020 11:26
Արցախում մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել մեկ քաղաքացու մոտ․ գրանցվել է առողջացման 10 դեպք
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ COVID-19-ը հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչի մոտ, ով մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր:
Գրանցվել է առողջացման 10 դեպք:
Այսպիսով, կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 115-ն են, մեկուսացված է 52 քաղաքացի, թեստավորումների քանակը 1904 է: