27/06/2020 08:56
«Հրապարակ». Որտե՞ղ են բուժվում կորոնավիրուսով վարակված պատգամավորները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փորձեցինք ճշտել՝ որտե՞ղ են բուժվում կորոնայով վարակված իմքայլական պատգամավորները, և կորոնա բուժող հիվանդանոցներում նրանց չգտանք: Ոլորտի ներկայացուցիչն ասաց․ «Ես նույնպես չեմ հանդիպել նրանց, երևի եկել KT են արել ու տանն ինքնամեկուսացել են՝ ջահել են, հեշտ կհաղթահարեն»:
Որտե՞ղ են բուժվում ձեր գործընկերները՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։
«Եթե անկեղծ՝ տեղյակ չեմ, կարծում եմ՝ տանը»:
Ի դեպ, Սիմոնյանը նույնպես հազում էր, բայց ասաց` մի ուրախացեք, ֆարինգիտ է: Քանի՞ հիվանդ ունեք ընդհանուր թվով՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։
«Չեմ կարող ամբողջական թիվն ասել. «Իմ քայլից»՝ մի 4 հոգի, մի քանի հոգի էլ՝ ԲՀԿ-ից։ Կարող եմ պատասխանել այն մարդկանց մասով, որոնց թեստի հանձնումն ինքս եմ կազմակերպել՝ մոտ 10-15 հոգու, դրական պատասխան եկավ միայն Քրիստինե Պողոսյանի մասով»:
Հիմա ո՞նց են ձեր հիվանդները։
«Քրիստիկի հետ եմ խոսել, դե, ընթացիկ բուժվում է տանը, կոնտակտավորներին խնդրել ենք չգալ աշխատանքի, գնել ենք սարք, ամեն օր վարակազերծում ենք կատարում ԱԺ տարածքում, օրը մի քանի անգամ պարտադիր չափում ենք բոլորի ջերմությունը»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: