27/06/2020 09:13
«Հրապարակ». Արտակարգ դրության ռեժիմը, հավանաբար, կրկին կերկարաձգվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունները ցանկանում են դարձյալ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված և մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ Հուլիսի 14-ին ավարտվում է երրորդ ժամկետը, ըստ որոշ տեղեկությունների՝ առնվազն մինչև դեկտեմբեր Հայաստանն ապրելու է արտակարգ դրության ռեժիմում, իշխանական շրջանակներում քննարկումների ժամանակ նշվել է այդ ժամկետը, ինչը, բնականաբար, առաջին հերթին ընդդիմության դեմ է ուղղված՝ հանրային միջոցառումների կանխման նպատակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: