27/06/2020 14:06
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել նոր նահանգի ստեղծմանը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների մեծ մասը կողմ են արտահայտվել այն նախագծին, որով մայրաքաղաք Վաշինգտոնին տրվելու է առանձին նահանգի կարգավիճակ, հայտնում է CNN- ը:
Նախագծին հավանություն է տվել 232 կոնգրեսական, դեմ է եղել 180-ը: Գաղափարին հիմնականում աջակցում են դեմոկրատները, իսկ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները դեմ են դրան:
Վարչական տեսանկյունից Վաշինգտոնն այժմ համարվում է Կոլումբիայի շրջան, որը որևէ նահանգի մաս չէ: