27/06/2020 14:17
Ուկրաինայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 948 դեպք
Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է 948-ով՝ հասնելով 42 065-ի, վկայում են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապարատի կորոնավիրուսի տարածման մոնիտորինգի համակարգի տվյալները:
Վարակի հետևանքով 1110 մարդ է մահացել, նրանցից 24-ը՝ վերջին օրվա ընթացքում:
Ապաքինվել է ընդհանուր առմամբ 18 701 մարդ, որից 402-ը՝ անցած օրվա ընթացքում: