27/06/2020 10:54
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, մահացել է 12 մարդ
Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 23 909 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 662-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 12 911 մարդ (+762), այս պահին բուժվում է 10 445-ը (-112)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 553 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 420 (+10), այլ պատճառներով՝ 133 (+2):
Մեկ օրում մահացել է 12 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: