29/06/2020 13:50
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 93 մարդ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 93 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 9166 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6719 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 641 156 դեպք:
Մեկ օրում ապաքինվել է 4343 մարդ, ընդհանուր՝ ավելի քան 400 հազար պացիենտ: