29/06/2020 18:23
Բանգլադեշում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Բանգլադեշի Բուրիգանգա գետի վրա նավաբեկության զոհերի թիվը հասել է 30-ի, հայտնում է «Dhaka Times»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 50-60 ուղևորներով «Morning Bird» նավը սկսել է խորտակվել ավելի մեծ նավի հետ բախումից հետո:
Հրատարակության վերջին տեղեկությունների համաձայն՝ փրկարարները հայտնաբերել են 30 դի, այդ թվում՝ 19 տղամարդու, ութ կնոջ և երեք երեխայի: Արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները:
Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: