29/06/2020 11:20
Պակիստանում երկու մարդ է զոհվել բորսայի շենքի վրա հարձակման հետևանքով
Պակիստանի ֆոնդային բորսայի շենքի վրա չորս գրոհային է հարձակվել և բացել անկանոն կրակահերթ. զոհվել է 2 մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել, հայտնում է Geo News- ը:
Ոստիկանները հայտնել են, որ չորս հարձակվողներից երեքին ոչնչացրել են, մեկ ահաբեկիչ մնացել է շենքի ներսում: Շենքի վրա հարձակվելուց առաջ նրանք նռնակը են պայթեցրել շենքի գլխավոր դարպասի մոտ:
Հաղորդվում է, որ բորսայի շենքից շարունակվում է անձնակազմի տարհանումը, ոստիկանությունը և ռեյնջերս կանչվել են մոտակա փողոցներ: