29/06/2020 19:05
Գերմանիայում «Amazon»-ի աշխատակիցները գործադուլ են սկսել վեց օբյեկտներում
«Amazon»-ի աշխատակիցները գործադուլ են սկսել լույս երկուշաբթի Գերմանիայի վեց օբյեկտներում, հայտնում է «Spiegel»-ը:
Գործադուլները տեղի են ունենում Լեյպցիգի, Բադ Հերսֆելդի, Ռայնբերգի, Վերնի և Կոբլենսի օբյեկտներում: Կիրակի արհմիությունը կոչ է արել «Amazon»-ի աշխատողներին գործադուլ հայտարարել երկուշաբթի և երեքշաբթի՝ «Լավ և առողջ աշխատանք» սակագնային պլան կնքելու արշավի շրջանակներում, որը պետք է երաշխավորի աշխատողների անվտանգությունն ու առողջությունը համաճարակի ֆոնին:
Թե քանի մարդ է մասնակցում գործադուլին, դեռ հայտնի չէ:
«Ver.di»-ի փոխանցմամբ՝ Ռայնբերգի լոգիստիկ կենտրոնում աշխատանքի չի գնացել մոտ 400-450 մարդ: Լեյպցիգում միությունն ակնկալում է, որ գործադուլին կմիանան նույն թվով աշխատակիցներ: