29/06/2020 17:02
Վրաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունները
Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ եզրափակիչ ընթերցմամբ, հաստատել է Սահմանադրության մեջ փոփոխությունները՝ նոր համակարգով 2020 թվականի հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
117 պատգամավոր կողմ է քվեարկել, երեքը՝ դեմ: Դրանց ընդունման համար բավարար էր պատգամավորների 113 ձայնը:
Փոփոխությունների քննարկմանը չեն մասնակցել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» և «Միավորված ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորները:
Համաձայն հաստատված փոփոխությունների՝ խորհրդարանում 150 տեղերից 120-ը բաշխվելու է կուսակցությունների միջև, որոնք ավելի քան 1% ձայն են հավաքել, կամ դաշինքների, որոնք կկարողանան ստանալ առնվազն նույնքան ձայներ:
Մնացած տեղերը բաշխվելու են ընտրությունների ժամանակ 30 ընտրատարածքներում հաղթողների միջև: