29/06/2020 18:04
Եգիպտոսում առնվազն յոթ մարդ է մահացել հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով
Առնվազն յոթ մարդ է մահացել Եգիպտոսի հյուսիսային Ալեքսանդրիա քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է «Youm7» թերթը:
Հրապարակման համաձայն՝ քաղաքի մասնավոր հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով յոթ պացիենտ մահացել է շնչահեղձությունից, վիրավորվել են նաև հիվանդանոցի յոթ աշխատակիցներ:
Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել կարճ միացման պատճառով, այս պահի դրությամբ հրշեջներին հաջողվել է կրակը վերահսկողության տակ վերցնել: