29/06/2020 15:28
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան ռեկորդային թիվ
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2536 նոր դեպք, մահացել է 162 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2536 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 225 205 մարդ, ապաքինվել՝ 186 180-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 10 670-ի: