29/06/2020 16:12
Իրանը պահանջում է Ինտերպոլից ձերբակալել Թրամփին Սուլեյմանիին սպանելու համար
Իրանի դատական իշխանությունները պահանջում են, որ «Ինտերպոլը» ներառի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջազգային հետախուզվող ցուցակում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (IRGC) գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար, հայտնում է «Mehr»-ը:
«Հնարավոր է եղել նույնականացնել 36 մարդու, որոնք մասնակցել են նախապատրաստել և ներգրավվել են Քասեմ Սուլեյմանիի սպանության գործում, նրանց թվում են ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքական և ռազմական գործիչներ», - գործակալությունը մեջբերում է Թեհրանի դատախազ Ալի Մեհրայի խոսքերը:
ԱՄՆ-ն հունվարի 3-ին Բաղդադում Սուլեյմանին վերացնելու գործողություն է իրականացրել:
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային գրոհներ է սկսել իրաքյան ռազմակայանի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը: