29/06/2020 14:43
Ես դա ուղղակի բացառում եմ. Ուլիխանյանը՝ ԱԺ նիստին վարակված պատգամավորների մասնակցության մասին
Ես դա ուղղակի բացառում եմ, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, որ սահմանադրության փոփոխությունների հարցով ԱԺ նիստին իրենց խմբակցությունից կորոնավիրուսով վարակված երկու պատգամավոր է մասնակցել, մինչդեռ խմբակցությունից հրահանգ է եղել ինֆորացիան գաղտնի պահել:
«Պարտադրանքները մեր խմբակցությանը չեն վերաբերում: Մենք որևէ մեկի կողմից պարտադրանքի ներքո չենք, մենք միակամ ենք: Դա արձանագրվում է փաստերով», - ասաց նա:
Անդրադառնալով իմքայլական պատգամավորներից ոմանց, որոնք փողոցում քայլում են դիմակներն իջեցրած, Ուլիխանյանը շեշտեց՝ դա սխալ քայլ է, ԱԺ պատգամավորը նման կերպ չպետք է վարվի: Սակայն, Ուլիխանյանի խոսքով, ինքն էլ երբեմն նման կերպ է վարվունմ՝ թարմ օդ շնչելու նպատակով, ինչը կրկին դատապարտելի է: