29/06/2020 17:27
Չինացի զինվորականներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ներարկելու
Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը թույլտվություն է ստացել ռազմական օգտագործման համար, գրում է «CanSino Biologics»-ը:
Այն մշակվել է «CanSino Biologics»-ի, Պեկինի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի և Ժողովրդական ազատագրական բանակի ռազմական բժշկական գիտությունների ակադեմիայի կողմից:
«Ընդհանուր կլինիկական արդյունքները ցույց են տալիս, որ Ad5-nCoV պատվաստանյութը ներուժ ունի կանխելու SARS-CoV-2 կորոնավիրուսով առաջացած հիվանդությունների առաջացումը», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կլինիկական հետազոտությունների առաջին և երկրորդ փուլերը հաջող էին, բայց զանգվածային օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան բաժանմունքի թույլտվություն: