29/06/2020 14:01
Աֆղանստանում շուկայում պայթյունի հետևանքով զոհվել է տասը մարդ
Աֆղանստանի հարավում գտնվող Հիլմենդ նահանգում անասնապահական շուկայի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել, հայտնում է տեղական աղբյուրը РИА Новости- ին:
Ըստ աղբյուրի՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել Սանգինի շրջանում, որտեղ գործում են թալիբները:
Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հերքում է, որ ռումբը է գործի դրվել: Նրա խոսքով՝ զինվորներն են շուկայում գնդակոծություն կազմակերպել, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել է մի քանի խաղաղ բնակիչ: