29/06/2020 11:53
Թայվանի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Ծեծկռտուք է տեղի ունեցել Թայվանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմության միջև, որոնք գրավել էին խոսնակների ամբիոնը, հայտնում է Թայվանի Կենտրոնական տեղեկատվական գործակալությանը:
Ավելի վաղ՝ կիրակի, Գոմինդան կուսակցության ներկայացուցիչները գրավել էին Թայվանի Օրենսդիր Յուանի ամբիոնը՝ կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենին հորդորելով հետ վերցնել կղզու վարչակազմի ղեկավարի նախկին գլխավոր քարտուղար Չեն Ցզյույի թեկնածությունը, որը առաջադրվել է վերահսկիչ յուանի (վերահսկիչ պալատի) ղեկավարի պաշտոնում: Ընդդիմության ներկայացուցիչները շղթաներով եւ աթոռներով արգելափակել էին հիմնական դահլիճի մուտքը:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, երբ իշխող Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության օրենսդիրները փորձել են ճեղքել բարիկադները եւ գրավել խոսնակի ամբիոնը:
Ընդդիմադիրները կիրակի հայտարարությամբ էին հանդես եկել, որում քննադատել էին Չեն Ցզյույի թեկնածությունը: Ըստ նրանց՝ 2006 թվականից մինչև 2018 թվականը, երբ նա զբաղեցնում էր Գաոսյունի քաղաքապետի պաշտոնը, նրա վարչական շտաբի նկատմամբ 58 ստուգում էր անցկացվել, ինչը, նրանց կարծիքով, կասկածի տակ է դնում նրա որակավորումը վերահսկիչ մարմին ղեկավարելու համար: