29/06/2020 20:24
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ը հաղորդում կներկայացնեն՝ պահանջելով քրգործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից առանձնապես ծանր հանցանք կատարելու փաստով
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:
Այս մասին նշված է կուսակցությունների տարածած համատեղ հայտարարության մեջ։
Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։