29/06/2020 11:23
Լեհաստանի գործող նախագահն անցել է ընտրությունների երկրորդ փուլ
Լեհաստանում կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ: Անցած կիրակի քվեարկությունը ցույց է տվել, որ ոչ մի թեկնածու չի ստացել քվեների ավելի քան 50%-ը:
Գործող նախագահ Անջեյ Դուդան հավաքել է ձայների 45,24%-ը՝ քվեաթերթիկների 87,16%-ը վերամշակելուց հետո, հայտնում է PAP գործակալությունը՝ հղում անելով Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներին:
Ընդդիմության Քաղաքացիական կոալիցիայի թեկնածու, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին հավաքել է 28,92%: Ավելի վաղ, Դուդայի և Տշասկովսկու երկրորդ փուլի ելքը «կանխատեսվել էր» Ipsos-ի սոցիալական հարցումը:
Մասնակցությունը գրեթե 63% էր, ինչը Լեհաստանում ընտրությունների պատմության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:
Նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հուլիսի 12-ին: