29/06/2020 10:47
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 482 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 25127 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 482-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 13 297 մարդ (+181), այս պահին բուժվում է 11 254-ը (+290)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 576 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 433 (+7), այլ պատճառներով՝ 143 (+4):
Մեկ օրում մահացել է 11 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։