29/06/2020 17:12
ՍԱՏՄ խստացված վերահսկողություն՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. խախտումներ են արձանագրվել
ՍԱՏՄ տեսուչները ակտիվ ստուգայցերով փորձում են բացառել պարետի սահմանած կանոնների շրջանցումը հանրապետությունում գործող սննդի շղթայի բոլոր կազմակերպություններում:
Տեսուչների ուժեղացված ծառայության խոշորացույցի տակ այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանն էր: Խախտումներ հայտնաբերելու դեպքում 24 ժամով, իսկ կրկնախատումների դեպքում՝ ավելի երկար ժամկետով կկասեցվի տնտեսավարողների գործունեությունը:
Արձանագրվող հիմնական խախտումներն են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված նորմերին, արտաքին շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները:
ՍԱՏՄ-ն ստանում և արձագանքում է նաև քաղաքացիների կողմից «թեժ գծով» ստացվող ահազանգերին։