29/06/2020 14:19
Վիկտոր Ենգիբարյանը հերքում է, թե իմանալով, որ վարակված է Covid 19-ով, մասնակցել է ԱԺ նիտերին
ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հերքում է, թե ինքն ավելի վաղ է իմացել Covid19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել է և վարակված լինելով մասնակցել է ԱԺ նիտերին:
«Աղբյուրին կոչ եմ անում անհապաղ հերքում տարածել, իսկ մյուսներին կոչ եմ անում չտարածել կեղծիք ու առերևույթ սուտ մատնության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն:
ՀԳ: Ինչպես արդեն նշել եմ, առաջին սիմպտոմներն ինձ մոտ ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել եմ թեստ և այդ պահից ի վեր ինքնամեկուսացած եմ», - գրել է նա: