29/06/2020 16:37
Կրթության տեչական մարմինը հետևում է Երևանի գործող մանկապարտեզներում պարետի որոշումների կատարմանը
Կրթության տեսչական մարմինը, ամենօրյա ռեժիմով շարունակելով մշտադիտարկումները, խստորեն հետևում է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված հակահամաճարակային նորմերի պահպանմանը նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախորդ շաբաթվա տվյալներով արձանագրվել է երեխաների հաճախումների նվազում. մանկապարտեզ հաճախում են ցուցակագրված երեխաների մոտավորապես 3.5%-ը:
Մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները հիմնականում կապված են մանկապարտեզներում հոսող տաք ջրի, փակվող աղբամանների բացակայության հետ, կան խնդիրներ ջրի ծորակների համապատասխանության մասով:
Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն: